Արոնյանը հաղթել է FTX Crypto Cup-ի 2-րդ տուրում![]() 17 օգոստոսի 2022 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարի 2-րդ տուրում։ Արոնյանի մրցակիցը Լեհաստանից Յան-Կշիշտոֆ Դուդան էր: Մեկնարկային չորս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով և որոշիչ եղել թայ-բրեյքը, որտեղ հաղթանակ է տոնել Լևոն Արոնյանը, գրում է Արմենպրեսը։ Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210,000 դոլար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |