Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն18 օգոստոսի 2022 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել։ Նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 206 կգ, գրում է Panorama.am-ը։ 16-ամյա Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 91 կգ՝ վաստակելով նաև փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում 115 կգ արդյունքով նա նվաճել է փոքր ոսկե մեդալ: Չեմպիոն պատրաստելու համար մեդալով պարգևատրվել է նաև կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը։ Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում երկամարտի արդյունքով չեմպիոն են դարձել նաև 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը և 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, ավելի ավագ տարիքային խմբում 49 կգ քաշային Միքայել Չոլակյանը, ինչպես նաև 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |