Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած և բազմազավակ ընտանիքների երեխաները հանգստանում են ծաղկաձորյան ճամբարում

Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած և բազմազավակ ընտանիքների երեխաները հանգստանում են ծաղկաձորյան ճամբարում

PanARMENIAN.Net - Ծաղկաձորի «Լավա Աղբյուր» ճամբարում ամառային արձակուրդներն են անցկացնում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած և բազմազավակ ընտանիքների 11-13 տարեկան երեխաները։ Ճամբարականները գիտեն՝ Հայաստանից լավ տեղ չկա, ապրելու բանաձևն էլ՝ սովորել, դառնալ լավ մասնագետ և հզորացնել երկիրը։

Արդեն 6 տարի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իրականացնում է ամառային կրթական ծրագրեր՝ երեխաներին ֆինանսական գիտելիքներ փոխանցելու համար։

Երեխաների համար կազմակերպվում են խաղ-մրցույթներ, քննարկումներ, որոնց միջոցով նրանք իմանում են, թե ինչ ծառայություններ են մատուցում ֆինանսական կազմակերպությունները, ինչ է ֆինանսական ապահովագրությունը, ավանդը և, առհասարակ՝ ինչ է փողը։

Կրթական ծրագրին մասնակցում է Ակբա բանկը, որը ճամբարականների համար կազմակերպել է ինտերակտիվ ծրագիր։

Բանկի աշխատակիցները խաղերի միջոցով երեխաներին են փոխանցում ընկերության, փոխօգնության, միասնականության և թիմային աշխատանքի գաղափարները։

Ուսումնական տարվան ընդառաջ Ակբա բանկը ճամբարականների համար պատրաստել է նաև նվերներ՝ գրենական պիտույքներ, գրքեր։ Սեպտեմբերին ճամբարականները դպրոց կգնան արդեն լավ ընկերներ դարձած, ջերմ հիշողություններով և համալրված գիտելիքներով։

«Օրվա հիմնական նպատակը երեխաներին ուրախացնելն է, հաճելի օր պարգևելը, լավ հիշողություններ ստեղծելը։ Խաղերի հիմքում դրված էր միմյանց օգնելու ու համագործակցելու գաղափարը: Միմյանց օգնելով, մի գաղափարի շուրջ համախմբվելով ու միասին համագործակցելով՝ երեխաները կարողացան խաղը խաղալ»,-նշել է Ակբա բանկի Ոչ ֆինանսական ծառայությունների թիմ լիդեր Արմինե Թումանյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---