Փամբուխչյան․ Դիմակներն ունեն պատռվելու հատկություն

Փամբուխչյան․ Դիմակներն ունեն պատռվելու հատկություն

PanARMENIAN.Net - ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն և իր գործունեությունը փորձում են թիրախավորել, սակայն «դիմակներն ունեն պատռվելու հատկություն»։

«Վերջին շրջանում իմ անձի վերաբերյալ պատվիրված հոդվածներն ու իրականությանը չհամապատասխանող թեզերը կամ խոսույթներն ինձ ևս մեկ անգամ բերում են այն համոզմանը, որ պատվիրատուները կամ պատվիրատուն իրենց առջև խնդիր են դրել խաղի նույնիսկ չընդունված կանոններով (անձնական տիրույթ ներխուժելով) փորձել թիրախավորել ինձ և գործունեությունս, բայց դիմակներն ունեն պատռվելու հատկություն, և շուտով արդարության բումերանգը կթակի նմանատիպ երևույթների դուռը։

Բոլորին մաղթում եմ բարի ժամանց՝ ժամանակավոր»,-ասվում է գրառման մեջ։

Վերջին շրջանում Փամբուխչյանին և «Սուրմալուում» պայթյունի հետևանքների վերացմանն առնչվող որոշ հրապարակումներ եղան որոշ լրատվամիջոցներում։ Օրինակ խ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Փամբուխչյանը շարքային քաղաքացիներից մեկի հետ հաշիվ մաքրելով է զբաղված եղել»։

«Բացի տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայլփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց, նախարար Արմեն Փամբուխչյանը, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը և նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ են մտել: Դա եղել է ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ են արել՝ պաշտոնական դիրքի գործադրմամբ կամ չարաշահմամբ»,-գրել էր օրաթերթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---