Վարչապետ․ Բուհերի խոշորացում է պետք՝ 8 պետբուհ, որոնք կգործեն Աշտարակում

Վարչապետ․ Բուհերի խոշորացում է պետք՝ 8 պետբուհ, որոնք կգործեն Աշտարակում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով բուհերի ընդունելության քննությունների «խայտառակ վիճակագրությանը», հայտարարել է, որ բարձրագույն կրթության ոլորտը բարեփոխումների կարիք ունի։

Նա ասել է, որ կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի դիրքի հարցում. այն կկառուցվի Աշտարակ քաղաքում։ Նա ասել է, որ հարկավոր է բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում կունենաք 8 պետական բուհ, որոնք էլ ժամանակի ընթացքում կտեղափոխվեն Աշտարակ։

Ըստ նրա, բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, և այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ։ Նա հիշեցրել է, որ պետական բուհերում տեղերի մոտ 60 տոկոսը թափուր է մնացել, իսկ մասնավոր բուհերում՝ 98 տոկոսը։ Վարչապետը հավելել է, որ երկրում կամ չկան բուհական ստանդարտներ, կամ չեն գործում։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է 16 պետական բուհ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---