Վրաստանի ընդդիմությունը միակարծիք չէ

PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին այսօր հայտարարել է ընդդիմության առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեն: Սակայն, նրա խոսքերով, դա բացառում է ՌԴ միջամտությունը Վրաստանի քաղաքական գործընթացներին, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությունը վրացական ընդդիմության բողոքի ցույցերին:



Իր հերթին «Միասնական Վրաստանի ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ վրաց ընդդիմությանը ոչ ոքի օգնությունը հարկավոր չէ, նա ինքը կարող է տիրություն անել իր երկրին: «Այսօր վրացական պետական ընկերությունները տարածել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավչովի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է օժանդակել վրաց ընդդիմությանը: Մեզ դրսից օգնություն պետք չէ: Մենք ինքներս տիրություն կանենքն մեր երկրն: Կոչ ենք անում բոլորին, չմիջամտել Վրաստանի ներքին գործերին, քանի որ միայն վրաց ժողովուրդը կարող է որոշել, թե ով է լինելու նրա ղեկավարը»,-հայտարարել է Բուրջանաձեն, որն ինքը տեղյակ չէ, թե արել է արդյոք Լավրովը նման հայտարարություն, հաղորդում է Civil.ge-ն:



«Ես հուսով եմ, որ նա նման բան չի ասել, սակայն եթե այնուամենայնիվ նա արել է նման հայտարարություն, ապա դա հաստատում է, որ Մ.Սահակաշվիլին անընդունելի նախագահ է Ռուսաստանի համար: Ոչ մի նախագահ եւ գահաժառանգ չէր անի Ռուսաստանի համար այնքան, որքան արեց Միխաիլ Սահակաշվիլին»,-ասել է Բուրջանաձեն:



Միեւնույն ժամանակ Բուրջանաձեն չի կասկածում, որ ԱՄՆ-ն մշտապես սատարել է Վրաստանի ժողովրդավարությանն ու տարածքային ամբողջականությանը:



Ներկայումս հանրահավաքի մասնակիցների թիվը Թբիլիսիում կազմում է 20 հազար մարդ: Կիրակի օրը ծաղկազարդի տոնի պատճառով հանրահավաք չի լինի, սակայն ցույցը կշարունակվի երկուշաբթի:



Ապրիլի 9-ին վրաց ընդդիմությունը հանրահավաքներ է սկսել, որտեղ հնչում են Սահակաշվիլու հրաժարականի պահանջներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---