Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին:

Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:

Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,-ասվում է ցավակցական ուղերձում:

Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Եղիսաբեթ Երկրորդը կառավարել է երկիրը 70 տարի։ Բրիտանիայի բնակչության մեծ մասն իր ամբողջ կյանքն ապրել է Եղիսաբեթ Երկրորդի գահակալության օրոք։

Թագավոր է հռչկավել նրա ավագ որդին՝ արքայազն Չարլզը, որն այսուհետ կկոչվի Կառլոս Երրորդ։ Հռչակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---