2008թ. Ռուսաստանից Հայաստան $919 մլն գումարի փոխանցում է կատարվել

PanARMENIAN.Net - Անցյալ տարի Ռուսաստանից դրամական փոխանցումների համակարգով փոխանցվել է $13,7 մլրդ: Մեծ մասամբ այդ գումարներն իրենց հարազատներին են փոխանցել մոտ արտասահմանում գումար վաստակելու մեկնած բազմաթիվ մարդիկ: Բայց այժմ նրանց ծառայությունները գնալով պակաս պահանջված են, եւ Ռուսաստանից կատարվող փոխանցումների ծավալը սկսել է կրճատվել փոխանցողների եկամուտի հետ միասին: Այնուամենայնիվ դրամական փոխանցումների համակարգերի ներկայացուցիչները դեռեւս խոստանում են չբարձրացնել սակագները: Աշխատավոր գաղթականները կամ, ինչպես նրանց ընդունված է անվանել, «խոպանչիները» ապահովում են Ռուսաստանից ԱՊՀ երկրներ կատարվող դրամական փոխանցումների մեծ մասը: «2000-ական թվականներից սկսած դրամական փոխանցումների շուկան զարգացել է աննախադեպ բարձր տեմպերով` ցուցաբերելով տարեկան 25-35% աճ: Բնական է, որ նման դինամիկան պայմանավորված էր հիմնականում ԱՊՀ զանազան երկրներում կյանքի ստանդարտների եւ տնտեսական աճի ավելացող տարբերությամբ, հետեւաբար նաեւ աշխատանքային գաղթով: Հենց դա 80%-ով ձեւավորեց պահանջարկը դրամական փոխանցումների սեգմենտում: Աշխատանքային գաղթականների հիմնական գեներատոր-երկրները դարձան Մոլդովան, Ուկրաինան, Ղրղզստանը, Թաջիկստանը, Հայաստանն ու Ուզբեկստանը»,- պատմել է UNIStream-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը:



Ռուսաստանից դուրս եկող գումարային հոսքերի հաշվին ԽՍՀՄ նախկին հանրապետությունները զգալի սնունդ էին ստանում իրենց տնտեսությունների համար: Այդպես, Համաշխարհային բանկի տվյալներով, գաղթականների դրամական փոխանցումները կազմում են Թաջիկստանի ՀՄԱ 45% եւ Մոլդովայի ՀՄԱ 38%: Գործազրկությունն ու եկամուտների ցածր մակարդակը Ուզբեկստանի եւ Թաջիկստանի աշխատունակ բնակչության ավելի քան մեկ երրորդ մասին ստիպել են արտասահման մեկնել գումար վաստակելու համար:



Համաշխարհային բանկի տվյալներով, այսօր դրամական փոխանցումների առաջատար երկրների ցուցակում Ռուսաստանը հինգերորդ տեղում է գտնվում` զիջելով միայն այնպիսի երկրներին, ինչպիսին են ԱՄՆ, Սաուդյան Արաբիան, Շվեյցարիան եւ Գերմանիան: Գաղթականների հոսքով էլ Ռուսաստանը դարձյալ առաջատարների թվում է միջազգային հրապարակում եւ երկիր մտած գաղթականների թվով առաջին տեղը զիջում է միայն ԱՄՆ-ին:



Ռուսաստանի Բանկի տվյալներով, վճարման համակարգերով եւ «Ռուսաստանի Փոստով» կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է $13,7 մլրդ: «2008թ. ռեկորդային դարձավ Ռուսաստանից Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներ փոխանցված գումարի չափով»,- նշել է Արեւելայն Եվրոպայի ու ԱՊՀ երկրներում Western Union-ի տարածաշրջանային փոխնախագահ Ջոնաթան Կնաուսը:



Ընդ որում, այդ գումարների ավելի քան 90% ուղարկվել է նախկին ԽՍՀՄ երկրներ: Դրամական փոխանցումների ծավալների ցուցակը գլխավորում են Ուզբեկստանը, Թաջիկստանը եւ Ուկրաինան, որտեղ Ռուսաստանից անցյալ տարի փոխանցվել է համապատասխանաբար $2,9 մլրդ, $2,5 մլրդ եւ $1,6 մլրդ: Ցուցակը եզրափակում է Թուրքմենստանը, որն ընդհանուր առմամբ $40 մլն գումար է ստացել: Հեռավոր արտասահմանից Ռուսաստանից կատարված փոխանցումներով մեծ տարբերությամբ առաջատարն է Չինաստանը` $400 մլն, նրա մոտակա հետապնդողի` Թուրքիայի ցուցանիշը կազմել է $40 մլն: Իսկ փոխանցումների միջին չափերով ֆավորիտներ են Հայաստանը ($919), Ադրբեջանը ($825) եւ Վրաստանը ($804), գրում է Կոմերսանտ թերթը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---