ՄԻՊ փաստահավաք խմբերն Ադրբեջանի ագրեսիայից տուժած բնակավայրերում են

ՄԻՊ փաստահավաք խմբերն Ադրբեջանի ագրեսիայից տուժած բնակավայրերում են

PanARMENIAN.Net - ՄԻՊ փաստահավաք թիմերն աշխատում են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ադրբեջանական ԶՈւ-ի կողմից թիրախավորված բնակավայրերում, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Պաշտպանը եղել է Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ համայնքներում։ Ծանոթացել իրավիճակին, զրուցել բնակիչների հետ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---