«Փյունիկն» ու «Միկան» կրկին հաղթել են Հայաստանի առաջնությունում

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայի առաջնության 3-րդ փուլի խաղերը: Անընդմեջ երրորդ հաղթանակը տարան Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու Աշտարակի «Միկան»: Մրցաշարային աղյուսակը 3 փուլերից հետո 9 միավորով գլխավորում են Աշտարակի «Միկան» ու «Փյունիկը»: «Արարատն» ու «Գանձասարն», իրենց հերթին, կրեցին անընդմեջ երրորդ պարտությունը եւ եզրափակում են Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի առաջնության 3-րդ փուլի արդյունքները.



«Փյունիկ»-«Կիլիկիա»-1:0

Գոլի հեղինակն է Գեւորգ Ղազարյանը` 74 րոպե



«Միկա»-«Արարատ»-2:0

Գոլի հեղինակն է Բոտի Դեմելը` 25, 49 րոպե



«Շիրակ»-«Բանանց»-1:2

Գոլերը` Կարեն Խաչատրյան -61 րոպե (Շիրակ), Սամվել Մելքոնյան-6, Էդուարդ Կակոսյան-31 րոպե (Բանանց):

«Գանձասար»-«Ուլիս»-1:2

Գոլերը` Արսեն Ավետիսյան-20 (Գանձասար), Արթուր Քոչարյան-88, Սեմյոն Մուրադյան-43 րոպե (Ուլիս):



Մրցաշարային դասավորությունը 3-րդ փուլից հետո.

1. «Միկա»-9 միավոր

2.«Փյունիկ»-9

3.«Բանանց»-6

4.«Ուլիս»-6

5.«Կիլիկիա»-3

6.«Շիրակ»-3

7.«Արարատ»-0

8.«Գանձասար»-0:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---