Սարգսյանն ու Քոչարյանը նշել են՝ այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի, անկախությունը պաշտպանելու ժամանակն է

Սարգսյանն ու Քոչարյանը նշել են՝ այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի, անկախությունը պաշտպանելու ժամանակն է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է, որ այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի։

«Անկախությանը 1991 թվականի այս օրը աներկբա «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց:

Ամենածանր փորձությունը, սակայն, մեր ժողովրդի համար արտաքին թշնամու դեմ պայքարը չէր, որտեղ նա փառահեղ հաղթանակներ է կերտել:

Կյանքը ցույց տվեց, որ, ցավոք, ամենամեծ փորձությունը, որը փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին, հանդուրժելն է սուտ խոստումներով իշխանությունը զավթած կապիտուլյանտ կառավարիչներին, որոնք անխնա մսխում են անկախ պետականության կերտման ու ամրապնդման ճանապարհին ունեցած բոլոր ձեռքբերումները և լրջագույն վտանգի տակ են դրել մեր պետության ու ժողովրդի ապագան:

Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. կա՛մ մեր ժողովուրդը իր ազատ և անկախ ապրելու միասնական կամքը վերստին կարտահայտի՝ դուրս գալով կործանարար թմբիրից և ձերբազատվելով ապազգային, վախկոտ, ձախողված իշխանություններից, կա՛մ հարվածի տակ կդնի ոչ միայն պետականությունը, այլև հազարամյա իր հողի վրա սեփական գոյությունն առհասարակ»,-ասվում է ուղերձում:

Նա նշել է, որ այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի:

«Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին»,-ասվում է ուղերձում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում ասվում է, որ եկել է ժամանակը պաշտպանելու անկախությունը թշնամիներից։

«31 տարի առաջ նվաճել ենք մեր երկրի անկախությունը։ Եկել է ժամանակը պաշտպանելու այն թշնամիներից։ Շնորհավոր Անկախության տոնը»,-ասվում է ուղերձում։

Սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհի հայերը նշում են**ՀՀ անկախությունը օրը**. 1991 թվականին հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:

Այսօր ՀՀ անկախության 31-րդ տարեդարձն է, որը, սակայն, առաջին անգամ չի նշվում որևէ միջոցառմամբ՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի պատճառով, որի հետևանքով, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---