ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը ԱՄՆ դեսպանի պաշտոնում Թրեյսիի նշանակմանը

ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը ԱՄՆ դեսպանի պաշտոնում Թրեյսիի նշանակմանը

PanARMENIAN.Net - ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լինն Թրեյսիի նշանակմանը, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախագահ Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, ագրեմանը տրվել է։ Բանն այն է, որ նրա թեկնածության վերաբերյալ ագրեմանի հարցումը ստացվել էր որոշ ժամանակ առաջ»,-ասել է նա։

Դիվանագետը հիշեցրել է, որ Թրեյսիի թեկնածությունը պետք է դեռևս հաստատվի Սենատում։

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լինն Թրեյսիի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---