Կաթողիկոսը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին նախագահների հետ

Կաթողիկոսը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին նախագահների հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Մայր աթոռում հանդիպում է եղել, որին մասնակցել են ՀՀ և ԱՀ նախկին նախագահները։ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և ԼՂՀ նախկին ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---