Կասկադի փոսորակը կվերադարձվի Երևանին․ «Գաֆէսճեանի» հետ համաձայնություն կա23 սեպտեմբերի 2022 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Կասկադ» համալիրի անավարտ հատվածը՝ փոսորակն իր հարակից տարածքով կվերադարձվի մայրաքաղաքին։ Այդ մասին ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա տեղեկացրել է, որ այդ հարցի շուրջ համաձայնության են եկել «Գաֆէսճեան» հիմնադրամի հետ, որին փոսորակի և հարակից տարածքը նվիրաբերվել էր Երևանի կողմից 2002-ի մայիսին։ Սարգսյանն ասել է նաև, որ մտադրություն կա այդ վայրում կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը, ինչպես նաև ամֆիթատրոն, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային կյանքը։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողների աջակցությամբ, իսկ երբ կլինի արդեն ամբողջական փաթեթը, կներգրավվեն ճարտարապետները, որպեսզի այն համահունչ լինի կառույցին։ Փետրվարին Սարգսյանը հայտարարել էր, որ հանձնարարել է վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ: Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի: 1988թ. երկրաշարժից հետո նախագիծը կասեցվեց։ 1990-ականներին «Կասկադում» որևէ աշխատանք չարվեց: Համալիրի վերականգնման համար 2002-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հետ: 2009-ին բարեկարգումն ավարտվեց, բացվեց արվեստի կենտրոնը, սակայն «Կասկադն» անավարտ է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |