Ադրբեջանը չի ընկալում Թուրքիան որպես արտերկիր

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հաստատված հարաբերությունները նման չեն երկու երկրների միջեւ ցանկացած այլ հարաբերությունների, քանի որ այդ հարաբերությունների հիմքում ավելի շատ զգացմունքներ են, քան տրամաբանություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական զորավարժությունների կենտրոնի ղեկավար Սինան Օհանը:



Ըստ Օհանի, այժմյան խնդիրները Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ սերում են ստեղծված հարաբերությունների արմատից: «Ադրբեջանը չի ընկալում Թուրքիան որպես մեկ այլ պետություն: Նա հսկայական հարգանք է տածում Թուրքիայի հանդեպ եւ նմանատիպ վերաբերմունք է ակնկալում: Սակայն, ցավոք, Թուրքիան չի կարող արդյունավետ քաղաքական մոտեցում գտնել Ադրբեջանի հանդեպ»,-ասել է Օհանը:



«Սահմանի բացումը շատ զգայուն հարց է: Թուրքիայի իմիջն ադրբեջանական ժողովրդնի աչքերում թույլ չի տալիս նրանց հանգիստ ընկալել այդ փաստը: Ուստի Թուրքիայի կառավարությունը պետք է համակողմանիորեն վերլուծի բոլոր կորուստներն եւ առավելությունները: Հայաստանի հետ սահմանի բացումը չի նշանակում նրա հետ հարաբերությունների լիակատար կարգավորում, քանի որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Թուրքիային ուղղված իր մեղադրանքներից` հայերի ցեղասպանություն գործելու համար: Մյուս կողմից, լավ չի լինի կորցնել Ադրբեջանը»,-նշել է նա, գրում է Sunday`s Zaman-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---