Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է անցնել հայկական դիրքերից մեկի թիկունք, բայց հետ է շպրտվել24 սեպտեմբերի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |