Մասկը հայտարարել է Իրանում Starlink ինտերնետ ցանցի գործարկման մասին24 սեպտեմբերի 2022 - 15:34 AMT PanARMENIAN.Net - SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է Իրանում Starlink ինտերնետ ցանցի գործարկման մասին։ Այդ մասին նա գրել է Twitter-ում՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրապարակմանը ֆինանսների նախարարության լիցենզիայի մասին, որը թույլ կտա իրանցիների համար ինտերնետի ավելի լայն հասանելիություն ապահովել՝ հակազդելու համար «Իրանի կառավարության գրաքննությանը»։ «Ակտիվացնում եմ Starlink-ը»,-գրել է Մասկը, գրում է ՌԲԿ-ն։ Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր գլխավոր արտոնագիրն այն բանից հետո, երբ Իրանի իշխանություններն անջատել էին ինտերնետը երկրի բնակչության մեծ մասի համար՝ ուսանողուհի Մահսա Ամինիի մահվան դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Մահսա Ամինին բերման էր ենթարկել ոստիկանությունը հիջաբը սխալ կրելու համար։ Աղջիկն ընկել էր կոմայի մեջ և մի քանի օր անց մահացել։ Starlink-ն արբանյակների համակարգի ստեղծման նախագիծ է, որի նպատակն է ապահովել բարձր արագության ինտերնետի գլոբալ հասանելիությունը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |