Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին», որն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին, հայտնում է Haqqin.az-ը։

Այդ մասին հայտարարել է այդ երկրի Հանրային հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությունը։

Մրցույթին կմասնակցի 16 երկիր․ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ Առաջին անգամ երկիրը ներկայացրել է «Արևիկ» խումբը, ով գրավեց երկրորդ հորիզոնականը ընդամենը 1 միավորի տարբերությամբ (136)։ 2010 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հավաքեց 120 միավոր և հաղթանակ բերեց Հայաստանին։ Հաջորդ տարի Հայաստանը հնարավորություն ստացավ հյուրընկալելու մրցույթը Երևանում։

2021-ին Հայաստանը երգի մրցույթում ներկայացնող Մալենան գրավել էր 1-ին հորիզոնականը, որի հաղթանակի շնորհիվ 2022-ի մրցույը կրկին կանցկացվի Երևանում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---