ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ երկրից

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ երկրից

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին ձեռնպահ մնալ ՌԴ մեկնելուց, իսկ երկրում գտնվողներին անհապաղ հեռանալ Ռուսաստանից։ Այդ մասին զգուշացումը հրապարակվել է դեսպանության կայքում։

Դեսպանությունը հիշեցրել է, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում մասնակի զորահավաք է հայտարարվել և Ռուսաստանը կարող է ԱՄՆ և ՌԴ երկքաղաքացիություն ունեցող անձանց զորակոչել զինվորական ծառայության, մերժել նրանց հյուպատոսական օգնություն տրամադրելու հարցում, խոչընդոտել նրանց մեկնմանը ՌԴ-ից, գրում է ՌԲԿ-ն։

Բացի այդ, նշվում է, որ ՌԴ-ից մեկնող առևտրային չվերթերի քանակը «խիստ սահմանափակ է», սակայն, դեռևս կարելի է լքել երկիրը ավտոմեքենաներով և ավտոբուսներով։

Նշվում է նաև, որ տրանսպորտային այդ հնարավորությունները ևս «կարող են հանկարծակի» սահմանափակվել։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մասնակի զորահավաքի մասին։Պուտինը հայտարարել է, որ զորակոչI ենթակա են միայն պահեստազորում գտնվող քաղաքացիները, որոնք որոշակի փորձ ունեն։ Նրանք նաև պարտադիր կերպով լրացուցիչ նախապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմի փորձը։ Զորահավաքը մեկնարկել է նույն օրը։ Ինչպես հայտարարել է ավելի ուշ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, զորակոչվելու է 300,000 մարդ։

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---