«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա անցումի հիմնանորոգումը կավարտվի տարեվերջին30 սեպտեմբերի 2022 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև դեկտեմբերի 25-ը: Տարածքից առաջնահերթ հեռացվում են տարիներ շարունակ կուտակված աղբը, մաշված ու կոտրված սալիկները: «Նպատակ ունեինք մի փոքր խորացնել տարածքը, սակայն, քանի որ շատ ամուր ցանցային հիմք ունի, փորձել ենք հնարավորինս չդիպչել ճարտարապետությանը: Աշխատանքները մոտավորապես 50 մլն դրամի շրջանակում է լինելու: Աստիճանների վրա ունենալու ենք ծածկ: Ջրահեռացումն ենք պոմպերով կազմակերպելու: Գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնին համահունչ դարձնելն է»,-ասել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը: Բազալտե և տրավերտինե սալիկները փոխարինվելու են նույն նյութերից նոր սալիկներով: Տարածքն ամբողջությամբ կլուսավորվի, սյուների եզրերով կտեղադրվեն նստարաններ։ Անցումը հետիոտների համար կդառնա մաքուր և հարմարավետ: «Անցումը կունենա կախովի առաստաղ, լեդ լուսավորություն, կտեղադրվեն մետաղական բազրիքներ: Միակ խնդիրը, որն առայժմ չենք կարող լուծել, թեքահարթակի ապահովումն է, ինչը պայմանավորված է գետնանցման բարձրությամբ»,-նշում է շինարարը: Հաջորդը, որի տեխառաջադրանքն է այս պահին մշակվում, Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցումն է»,-ասել է Գրիգորյանը: Քաղաքացիների անվտանգության, հարմարավետության ապահովման համար գետնանցումները հերթով կնորոգվեն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |