Ադրբեջանը 17 հայ ռազմագերու է վերադարձրել ԱՄՆ միջնորդությամբ 5 հոկտեմբերի 2022 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ ՀՀ-ին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նրանց անունները․ 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 1. Ջիլավյան Կարեն Սարգսի 1. Կարապետյան Էրիկ Գարիկի 1. Կարապետյան Սասուն Հրաչիկի 1. Հովեյան Մեսրոպ Արթուրի 1. Մխիթարյան Վրեժ Գոռի 1. Կարապետյան Դավիթ Արմենի 1. Գևորգյան Ռաֆայել Արամի 1. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի 11. Գիժլարյան Վահե Արտակի 12. Եգանյան Քաջիկ Արամայիսի 13. Շահինյան Տիգրան Էդգարի 14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի 15. Եթումյան Վահագն Ալբերտի 16. Խաչատրյան Գոռ Արամի 17. Սայադյան Հենրիկ Կարենի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով գերիների վերադարձին, բարձր է գնահատել այդ գործում ԱՄՆ աջակցությունը։ «Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ աջակցությունը 17 հայ ռազմագերու վերադարձի գործում։ Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր միջազգային գործընկերների հետ մենք հետագայում ևս առաջընթաց կգրանցենք ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 3-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերու, բայց Բաքուն դա չի արել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |