Ղրիմի կամրջի վրա հրդեհ է բռնկվել

Ղրիմի կամրջի վրա հրդեհ է բռնկվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Ղրիմի կամրջի հատվածներից մեկում։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունից դա բացատրել են բեռնատար գնացքի վերջնամասում վառելիքով վագոն-ցիստեռնի բռնկմամբ։

«Տեղի է ունեցել ցիստեռնի բռնկում։ Վթարային աշխատանքներ են տարվում։ Պատահարի պատճառները վերացվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ պաշտոնական տվյալների, կամրջի ավտոմոբիլային հատվածը նստավծք է տվել, երկաթուղայինը՝ վնասված է։ Ավոտերթևեկությունը Ղրիմի կամրջով կասեցվել է, գրում Deustche Welle-ն։

Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն ասել է, որ «նավագնացության համար նախատեսված կամարները չեն վնասվել։ Պատճառների և հետևանքների մասին խոսելը դեռ վաղ է։ Հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում»,-գրել է նա Telegram-ում։

Ուկրաինական Telegram ալիքներում հրեդի լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում։

19 կմ երկարությամբ Ղրիմի կամուրջը միացնում է Ղրիմը Կերչի թերակղզու հետ։ Շինարարությունը ՌԴ-ն սկսել էր 2016-ին և ավարտել 2019-ին։

Օգոստոսի 16-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին ասել էր, որ Կիևը որպես լեգիտիմ ռազմական օբյեկտ է դիտարկում Ղրիմի կամուրջը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---