Փարիզի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ15 ապրիլի 2009 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Փարիզաբնակ հարյուրավոր հայեր են ապրիլի 14-ին մասնակցել Վրաստանի դեսպանատան մոտ կայացած բողոքի ցույցին` պահանջելով ազատ արձակել «Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքիյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Ալեքսիս Գովչյանին եւ Դաշնակցության ներկայացուցիչ Մուրադ Փափազյանին ընդունել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան, որին նրանք ներկայացրել են իրենց պահանջը: Կուդավան լսել է նրանց եւ խոստացել է փոխանցել նրանց բողոքը Թբիլիսի: Ա.Գովչյանն ու Մ.Փափազյանը խնդրել են, որ Չախալյանի դատապաշտպանները լինեն ֆրանսիացի փաստաբանները: Ապրիլի 6-7-ին Ախալցիխեի շրջանային դատարանում տեղի ունեցավ ջավախահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր` Ռուբեն Չախալյանի ու կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գոծով եզրափակիչ դատավարությունը: Դատարանը Վահագն Չախալյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման առանց ժամեկտի մի մասը որեւէ տուգանքով փոխհատուցելու իրավունքի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |