Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին։

Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) մեկնարկած զորավարժությունները կրում են «Հզոր Իրան» անվանումը և անցնում են Արևելյան Ատրպատական և Արդեբիլ գավառներում, հայտնում է Irna-ն։

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմaդ Փաքպուրը որպես զորավարժությունների փուլեր նշել է՝ պարաշյուտա-ուղղաթիռային գործողությունը, գիշերային հարձակումը, ուղղաթիռների մարտական գործողությունը, մարտական և հարվածային անօդաչուների գործողությունը, ինչպես նաև կամրջի կառուցումը Արաքս գետի վրա, հաղորդակցության ուղիների գրավումն ու վերահսկումը, բարձունքների առումը։

«Այս զորավարժությունների ուղերձը հարևան երկրների համար՝ խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիների համար՝ Իրանի սահմանների պաշտպանությունը և ցանկացած սպառնալիքի պատասխանելու պատրաստակամությունը»,-ասել է գեներալը։ ‌

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---