Իրանը դիմել է ՄԱԿ` Իսրայելից պաշտպանելու խնդրանքով

PanARMENIAN.Net - Իրանը դիմել է ՄԱԿ` խնդրելով պաշտպանել Իսրայելի «ապօրինի սպառնալիքներից»: Համապատասխան հայտարարությունն արել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Հազաին:



Մեկնաբանելով մի շարք իսրայելցի քաղաքական գործիչների, այդ թվում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի խոսքերն այն մասին, թե հրեական պետությունը կարող է կանխիչ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, դեսպանը նշել է.«Այդ սպառնալիքները հանցավոր եւ ահաբեկչական գործողություն են ինքնիշխան պետության, ՄԱԿ-ի անդամի դեմ, դրանք ոչ միայն արտահայտում են սիոնիստական ռեժիմի ռազմատենչ բնույթն, այլ նաեւ հանդիսանում են միջազգային օրենսդրության կոպիտ խախտում»,-, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---