15 ապրիլի 2009 - 13:48 AMT
Գրիգոլ Վաշաձե. Հայ-թուրքական սահմանի բացում չի նախատեսվում
Հայ-թուրքական սահմանի բացում չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո: Վրաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, Վրաստանի եւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ոչ մի կապ չկա: «Չնայած դրան, Թուրքիան մտադիր է բոլորին հաշտեցնել: Սակայն, տվյալ ձեւաչափում խաղաղությունն անհնարին է: Նման հարցեր պահանջում են լուրջ նախապատրաստում, երկար եւ բարդ աշխատանք: Մյուս շատ կարեւոր հարցը կապված է այն բանի հետ, թե ինչ կլինի, եթե բանակցություններին մասնակցող կողմերից յուրաքանչյուրը չհետեւի միջազգային իրվական նորմերին, Կովկասում երբեք խաղաղություն չի լինի: Մեր տարածաշրջանը մեծ չէ, եւ այստեղ տեղ չկա երրորդ, չորրորդ, տասնութերրորդ պետության համար», -նշել է Վաշաձեն` խոսելով 2008 թվականի օգոստոսին Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասում կայունության հարթակի մասին, հաղորդում է ԱՊԱ-ն: