Վիկտորին․ Գյումրին պետք է իր ուրույն տեղն ունենա աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա

Վիկտորին․ Գյումրին պետք է իր ուրույն տեղն ունենա աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը Գյումրիում քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մասին, որը նպաստելու է քաղաքի տնտեսական զարգացմանը, քաղաքի պատմական միջավայրի արդիականացմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ու մշակութային կառույցների վերազինմանը։

«Այս քաղաքը պիտի ունենա իր ուրույն տեղն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա, որտեղ միջոցառումներ կկազմակերպվեն, որտեղ այցելուները հստակ մշակված ծրագրով կկարողանան ներկայանալ և Գյումրին կպահպանի և կայուն ձևով կշարունակի լինել ՀՀ մշակութային մայրաքաղաքը։ Եվ որպես անհրաժեշտ նախապայման՝ պիտի ընդգծել նոր աշխատատեղերի ստեղծումը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն ու աջակցումը, ես դա կտեսնեմ որպես ծրագրի վերջնարդյունք»,-ասել է Եվրամիության դեսպանը, գրում է «Առավոտը»։

Ծրագիրը կոչվում է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման», հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել է 16 համայնք։ Հաղթող էին ճանաչվել Գյումրին և Կապանը։

Ծրագիրն իրականացվում է ՄԶԾ-ի՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։ Դեսպանը նախ նշեց, որ Գյումրին իր սիրած քաղաքներից է։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծրագրի բյուջեի մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ այն քննարկում են։

Ծրագրի շրջանակում նախաձեռնել են գործողություններ «Շիրակ» օդանավակայանի հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի ապահովեն ավելի շատ թռիչքներ դեպի Գյումրի։

Եվրամիության դեսպանն առաջարկել է նաև մշակութային ռազմավարություն ունենալ Գյումրիի համար։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---