Փաշինյան․ Սեպտեմբերի սկզբին ՀՀ-ն համաձայնել է աշխատել ՌԴ ներկայացրած սկզբունքների հիման վրա

Փաշինյան․ Սեպտեմբերի սկզբին ՀՀ-ն համաձայնել է աշխատել ՌԴ ներկայացրած սկզբունքների հիման վրա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանը տվել է իր համաձայնությունը՝ աշխատելու ՌԴ ներկայացրած սկզբունքների հիման վրա և հույս է հայտնել, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին։

«Սեպտեմբերի սկզբին Հայաստանը տվել է իր համաձայնությունը՝ աշխատելու ՌԴ կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների և պարամետրերի հիման վրա՝ ՀՀ և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ, և պատրաստ է հաստատել դա Սոչիում։ Հուսով ենք` Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,-ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---