Էրդողանը 1 տարով երկարացրել է թուրք զինվորականների ներկայությունը ԼՂ-ում

Էրդողանը 1 տարով երկարացրել է թուրք զինվորականների ներկայությունը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1 տարով երկարացրել է իր զինվորականների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված Ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնում։

Նշվում է, որ թուրք զինվորականները կշարունակեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները՝ ներառյալ ԼՂ-ում հրադադարի պահպանումը, գրում է Gazeta.ru-ն՝ Anadolu-ին հղումով։

Նոր մանդատն ուժի մեջ կմտնի 2022-ի նոյեմբերի 17-ից։ Մինչ այդ օրինագիծը հաստատվել էր Թուրքիայի Մեծ ազգային ժողովի կողմից։

2020-ի նոյեմբերի 11-ին ՌԴ և Թուրքիայի ՊՆ ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Համատեղ դիտարկման կենտրոնի ստեղծման մասին։ Հուշագիրը հաջորդել է 44-օրյա պատերազմի ավարտին՝ նոյեմբերի 9-ին ընդունած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությանը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---