Էրդողանը 1 տարով երկարացրել է թուրք զինվորականների ներկայությունը ԼՂ-ում![]() 2 նոյեմբերի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1 տարով երկարացրել է իր զինվորականների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված Ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնում։ Նշվում է, որ թուրք զինվորականները կշարունակեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները՝ ներառյալ ԼՂ-ում հրադադարի պահպանումը, գրում է Gazeta.ru-ն՝ Anadolu-ին հղումով։ Նոր մանդատն ուժի մեջ կմտնի 2022-ի նոյեմբերի 17-ից։ Մինչ այդ օրինագիծը հաստատվել էր Թուրքիայի Մեծ ազգային ժողովի կողմից։ 2020-ի նոյեմբերի 11-ին ՌԴ և Թուրքիայի ՊՆ ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Համատեղ դիտարկման կենտրոնի ստեղծման մասին։ Հուշագիրը հաջորդել է 44-օրյա պատերազմի ավարտին՝ նոյեմբերի 9-ին ընդունած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությանը։ ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |