Վարչապետ․ Թոշակառուները սկսել են ավելի շատ անկանխիկ առևտուր անել

Վարչապետ․ Թոշակառուները սկսել են ավելի շատ անկանխիկ առևտուր անել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը, խոսելով կանխիկի շրջանառության կրճատման քայլերից, ասել է, որ թոշակառուները սկսել են ավելի շատ անկանխիկ առևտուր անել։

Վարչապետը հիշեցրել է, որ նրանք կենսաթոշակները ստանում են անկանխիկ եղանակով և անկանխիկ առևտրի որոշակի տոկոսը, ոչ ավելի քան 5000 դրամը, վերադարձվում է: Նա նշել է, որ դա ևս կարելի է դիտարկել որպես թոշակի բարձրացման եղանակ։

Նա կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստը, քանի որ կանխիկի շրջանառության կրճատման շնորհիվ կրճատվում են նաև կոռուպցիոն հնարավորությունները, դրամաշրջանառության թափանցիկությունը հնարավորություն է տալիս ավելի շատ եկամուտներ հավաքագրել բյուջե:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---