Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15,000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել:

Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Նոյեմբերի 5-ին Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանն էլ նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու կարիերայում երկրորդ անգամ դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---