Թուրքիայի հասարակական գործիչները դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը

PanARMENIAN.Net - Թուրք լրագրողների, քաղաքականագետների, նախկին պետպաշտոնյանների մի մեծ խումբ նախօրեին այցելել է Թուրքիայի սահմանամերձ շրջաններ, որոնք հայ-թուրքական սահմանից ոչ հեռու են գտնվում: Նախկին պետնախարար Սամի Սամանչիօղլուն տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի բացումն անընդունելի է նախքան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Cag թերթը, որոշում է կայացվել, որում Թուրքիայի հասարակական գործիչները կառավարությանը կոչ են արել չբացել Հայաստանի հետ սահմանը, «քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել ադրբեջանական հողերի զավթումը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---