Ցուցահանդես՝ նվիրված Ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին

Ցուցահանդես՝ նվիրված Ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեկնարկել է Հայաստանում Ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր գործընկերն Ակբա բանկն է, կազմակերպիչները՝ «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիան», «Հայփոստ» ՓԲԸ-ն և ՀՀ Կենտրոնական բանկը։

Ցուցահանդեսի շրջանակում տարբեր դասային կարգերում ներկայացվում են «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի» անդամ 25 ֆիլատելիստների հավաքածուները, ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացնում է Հայաստանում ազգային դրամի պատմության թեմատիկան, իսկ Հայփոստն ու Արցախփոստը ներկայանում են իրենց տարեկան թողարկումներով։

Ցուցահանդեսը կտևի 4 օր և կավարտվի նոյեմբերի 18-ին։

Ցուցահանդեսի շրջանակում շրջանառության մեջ է դրվել նաև մեկ նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում» (ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---