Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը hրապարակել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների 51 անուն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը hրապարակել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների 51 անուն

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում ԶԱՀ-ը հատուցումներ է տրամադրել 144 դեպքով, որոնց անունները հրապարակվել են։

Այսպիսով, նոյեմբերի 14-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 5012 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68․2 միլիարդ դրամի հատուցում։

Զոհված զինծառայողների անունները հրապարակված են հիմնադրամի կայքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---