Մխիթարյանը Հռոմի պապին իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել![]() 15 նոյեմբերի 2022 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Նա մասնակցել է ֆուտբոլի համաշխարհային աստղերի մասնակցությամբ We Play For Peace կարգախոսով հանդիպմանը Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին , գրում է Vatican News-ը։ Մխիթարյանը «Մենք խաղում ենք հանուն խաղաղության» հանդիպման մասնակից 200 մարզիկից մեկն էր, ում ընդունել և օրհնել է Հռոմի պապը։ «Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապ, ինձ և հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել ձեր ջանքերին՝ խթանելու համար խաղաղությունն իմ երկրում և համայն աշխարհում»,- ասվում է շապիկի վրա արված գրառման մեջ։ Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, Պապի Scholas Occurrentes հիմնադրամի նախաձեռնությամբ, ֆուտբոլի համաշխարհային աստղերի մասնակցությամբ տեղի է ունեցել We Play For Peace կարգախոսով ֆուտբոլային հանդիպումը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |