Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ![]() 15 նոյեմբերի 2022 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ «Այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ տասնամյակների աշխատանքից, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի արգելքից հետո, արդարությունը հաստատվեց»,- ասվում է գրառման մեջ։ Ալիևան ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է եղել 18 տարի։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ալիևան հեռացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից և նամակ հղել այդ կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ նշելով, որ «Ադրբեջանն ամեն ինչ արել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համար, բայց փոխարենը ոչինչ չի ստացել»։ Նա նաև գրել է, թե ՅՈւՆԵՍԿՕ-ն «գումարները վերցնում էր Բաքվից, բայց հրաժարվում գնահատել ադրբեջանական մշակույթի հանդեպ հայերի մշակութային ցեղասպանությունը»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |