Լեհաստանի նախագահ. Ստույգ տեղեկություն չկա, թե ում հրթիռներն են ընկել երկրում![]() 16 նոյեմբերի 2022 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ ստույգ տեղեկություններ չունեն, թե ում հրթիռներն են ընկել երկրի տարածքում։ Մինչդեռ ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկրի տարածքում ընկել է «ռուսական արտադրության հրթիռ»։ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրևին կանչել էին ԱԳՆ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք հստակ գիտենք, որ ամբողջ օրվա ընթացքում շարունակվել է ՌԴ հրթիռային գրոհը Ուկրաինայի դեմ, սակայն, այս պահի դրությամբ միանշանակ ապացույցներ չկան, թե ով է արձակել հրթիռը։ Քննչական գործողություններ են իրականացվում»,-ասել է նա։ Ըստ նրա, ոչինչ չի հուշում, որ միջադեպը կարող է կրկնվել։ «Տվյալ պահին կարելի է ասել, որ տեղի ունեցածը եզակի դեպք է»,-ասել է նա։ ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ լեհ-ուկրաինական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չեն հասցվել, իսկ «ռուսական հրթիռների» մասին հաղորդագրությունները սադրիչ բնույթ են կրում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս քիչ հավանական է համարել, որ հրթիռները Ռուսաստանից արձակված լինեն, հայտնում է BBC-ն։ Լեհաստանի ԶԼՄ-ները նոյեմբերի 15-ին հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում 2 հրթիռի ընկնելու մասին՝ Լյուբլինի շրջանում, որը սահմանակից է Ուկրաինային, որի արդյունքում 2 մարդ է զոհվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |