Արշակյան․ ՀՀ-ում անօդաչուների, ռադիոլոկացիոն և դիտարկման համակարգերի սերիական արտադրություն կա

Արշակյան․ ՀՀ-ում անօդաչուների, ռադիոլոկացիոն և դիտարկման համակարգերի սերիական արտադրություն կա

PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերական համալիրի մշակումներից շատերը փորձարկվել են իրական պայմաններում և այսօր արդեն իսկ սերիական արտադրության մի շարք պատվերներ կան։ Այդ մասին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով, պաշտպանության նախարարության կողմից իջեցված սերիական պատվերներ կան, հայտնում է Aysor.am-ը։

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այսօր առկա են մի շարք արտադրատեսակների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ռադիոլոկացիոն համակարգերի, օպտիկական գիշերային և ցերեկային դիտարկման համակարգերի, և մի շարք այլ սպառազինությունների սերիական արտադրություններ», - ասել է Արշակյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---