ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն, հակառակ դեպքում՝ 20-300,000 դրամի կտուգանվեն

ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն, հակառակ դեպքում՝ 20-300,000 դրամի կտուգանվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ կներդրվի: Գործադիրը հավանություն է տվել նախագծին։

Համակարգը նախատեսվում է ներդնել 2023-ից սկսած 3 տարվա ընթացքում։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնել է, որ հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից:

«Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալ գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած տեղեկությունները և այդ հայտարարագիրը նախնական էլեկտրոնային եղանակով նախապատրաստել հայտարարտուի ծանոթացման համար»,-ասել է նա։

Նախագծով յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարտու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում։

Խաչատրյանը պարզաբանել է, որ հայտարարատուն, մուտք գործելով հայտարագրերի էլեկտրոնային համակարգ, ստուգելու է իր համար լրացված տվայլների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում կատարելու է փոփոխություններ, լրացումներ և հաստատելու է հայտարարագրերի վերջնական տարբերակը:

Հայտարարատուն պետք է իր հայտարարագիրը հաստատի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը, հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի՝ տուգանվելով 20-300 հազար դրամով։

Խաչատրյանը հայտնել է նաև, որ պարզեցվելու է արտերկրից ստացվող եկամուտների դիմաց վճարվող հարկերի փաստաթղթերի պահանջը։

Նախատեսվում է, որ 2024-ից հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք հանրային ծառայության մասին օրենքով զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, մեկ տարվա ընթացքում 1 մլրդ դրամ եկամուտները գերազանցած կազմակերպության բաժնետերը և 2023 թվականի ընթացքում 20 և ավելի մլն դրամ փոխառություն ստացածները, հիփոթեկային վարկի եկամտահարկի վերադարձից օգտվողները և արտերկրից եկամուտ ստացող քաղաքացիները: 2025 թվականին հայտարարգիր կներկայացնեն բոլոր վարձու աշխատողները և պայմանագրով աշխատավարձ ստացողները, իսկ երրորդ տարում՝ ՀՀ բոլոր քաղաքացիները:

Հարցը կդրվի հանրային քննարկման։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---