Քաղաքապետը՝ ներկրվող տրոլեյբուսների վերաբերյալ․ Վարորդների մասով մտածեք

Քաղաքապետը՝ ներկրվող տրոլեյբուսների վերաբերյալ․  Վարորդների մասով մտածեք

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում հանձնարարել է մտածել վարորդների մասին՝ առաջիակյում Երևան հասնող տրոլեյբուսների համար։

«15 տրոլեյբուսի ենք սպասում, արդեն վարորդների մասով մտածեք»,-ասել է նա:

Արդյունքների մասին քաղաքապետին պետք է զեկուցեն 2 շաբաթվա ընթացքում։

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս համայնքային միջոցներով՝ համալրելու Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմը:

Ավելի վաղ քաղաքապետ Սարգսյանը հայտնել էր, որ Մայրաքաղաքի համար ձեռք բերված նոր տրոլեյբուսները պատրաստ են ուղևորվել Հայաստան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---