Վանաձորի անտառտնտեսությունում 2000-ից ավելի ծառ է ապօրինի հատվել

Վանաձորի անտառտնտեսությունում 2000-ից ավելի ծառ է ապօրինի հատվել

PanARMENIAN.Net - Վանաձորի անտառտնտեսությունում 2173 ծառ է ապօրինի հատվել։ Դա հայտնաբերվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքում։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 79,187,500 դրամի չափով։

Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---