Գերեվարվածների և անհետ կորածների հարազատները ցույց են անում21 նոյեմբերի 2022 - 15:54 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում գերեվարված և պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում։ Հարազատների խոսքով՝ պետական ու միջազգային կառույցներն ուղղակի լռում են ու ոչինչ չեն հայտնում։ «Ասում են՝ աշխատանքներ ենք տանում, բայց մեզ ոչ մի լուր չեն հայտնում։ Կարմիր խաչն առայժմ անզոր է որևէ բան անելու, Եվրադատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, լուր չկա, իշխանությունների հետ էլ գերատեսչական հանձնախումբ ենք ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի դեկտեմբերի 16-ից »,-ասել է գերության մեջ գտնվող զինծառայողի հարազատներից մեկը, գրում է Sputnik Արմենիան։ Հարազատներն իրենց հետ բերել են տասնյակ պաստառներ («Մեր անհետ կորած զինծառայողներն Ադրբեջանում գերության մեջ են», «Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնել մեր երեխաներին» ու այլ գրություններով)։ Նրանք նշում են, որ Ադրբեջանը չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը և չի վերադարձրել հայ գերիներին։ Զինծառայողների ծնողներն ու հարազատները երթով շարժվել են դեպի կառավարության շենք։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |