«Եվրատեսիլը» փոխում է կարգը․ Կիսաեզրափակիչներում հանդիսատեսը կքվեարկի, ոչ թե ժյուրին

«Եվրատեսիլը» փոխում է կարգը․ Կիսաեզրափակիչներում հանդիսատեսը կքվեարկի, ոչ թե ժյուրին

PanARMENIAN.Net - Երգի «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները հայտարարել են քվեարկության կարգի զգալի փոխփոխության մասին։ Այսուհետ կիսաեզրափակիչներում հանդիսատեսը կքվեարկի, ոչ թե պրոֆեսիոնալ ժյուրին։

Մինչև վերջերս ժյուրիի գնահատականը գումարվում էր հանդիսատեսի գնահատականին և այդպես որոշվում էր հաղթողը։ Այդ սկզբունքը կպահպանվի միայն եզրափակչի համար, իսկ կիսաեզրափակիչներում հաշվի կառնվի միայն հանդիսատեսի քվեարկությունը։

Բացի այդ, առաջին անգամ քվեարկությանը կմասնակցեն նաև այն երկրները, որոնց ներկայացուցիչները չեն մասնակցում մրցույթին, հայտնում է BBC-ն։

Ինչպես հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը, որը մրցույթի կազմակերպիչն է, քվեարկության ձևաչափի փոփոխություն մասին որոշումը կայացվել է վերջին մրցույթում գրանցված խախտումների պատճառով, երբ Ադրբեջանի, Վրաստանի, Չերնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիների քվեները չեղարկվեցին և փոխարինվեցին միջին միավորով՝ այլ երկրների քվեարկության արդյունքներով։

«Եվրատեսիլի» նախորդ մրցույթը տեղի է ունեցել իտալական Թուրինում։ «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող է դարձել Kalush Orchestra-ն Ուկրաինայից, իսկ երկրորդ տեղն է գրավել բրիտանացի Սեմ Ռայդերը։ Պատերազմի պատճառով Ուկրաինան չի կարող ընդունել հաջորդ մրցույթը, ուստի այն կկայանա Լիվերպուլում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---