MAN մակնիշի 87 ավտոբուս 2023-ին կլինի Երևանում

MAN մակնիշի 87 ավտոբուս 2023-ին կլինի Երևանում

PanARMENIAN.Net - 2023-ին Երևանի ավտոբուսային հավաքակազմը կհամալրվի MAN մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով: MAN Truck & Bus SE ընկերության հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն աշխատանքային այցով Լեհաստանի Ստարախովիցե քաղաքում են:

Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հետևել են ավտոբուսների արտադրության ընթացքին և ծանոթացել Երևանի համար արտադրված առաջին ավտոբուսի հնարավորություններին:

Ավելի վաղ քաղաքապետը հայտարարել էր, որ Երևանի համար նախատեսված 150 ավտոբուս Չինաստանի նավահանգստում է, որտեղից դրանք տեղափոխվելու են ՀՀ: Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---