Նիդերլանդների դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ ադրբեջանական ԶՈւ ռազմական հանցագործությունների մասին նամակի պատճառով

Նիդերլանդների դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ ադրբեջանական ԶՈւ ռազմական հանցագործությունների մասին նամակի պատճառով

PanARMENIAN.Net - Նիդերլանդների դեսպան Պաուլին Էյզեմային կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ ադրբեջանական ԶՈւ ռազմական հանցագործությունների մասին այդ երկրի ԱԳ նախարարի նամակի պատճառով։

«Դեսպանին հայտնել են ադրբեջնական կողմի դժգոհությունը Նիդերլանդների փոխվարչապետ, ԱԳ նախարար Վոպկե Հուքստրի նոյեմբերի 23-ի նամակի կապակացությամբ, որը վերջինս հասցեագրել էր Նիդերլանդների խորհրդարանին՝ մեղադրելով Ադրբեջանի զինված ուժերին իբր կատարած ռազմական հանցագործությունների մեջ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ–ն դեսպանի հետ հանդիպմանը մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին։

Դեսպանն ասել է, որ կներկայացնի ադրբեջանական կողմի տեսակետը Նիդերլանդների համապատասխան կառույցներին։

Ադրբեջանական զինված ուժերի հանցագործությունների և ոճիրների մասին տեսանյութերը հաճախ հենց ադրբեջանցիների կողմից են հրապարակվում սոցցանցերում։ Վերջին այդպիսի դեպքnվ ադրբեջանցիների կողմից հայ գերեվարված զինվորների սպանությունն է ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, որի վերաբերյալ տեսահոլովակը հայտնվել էր համացանցում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---