1 ոսկի և 2 արծաթ՝ հրաձգության Լեհաստանի բաց առաջնությունից29 նոյեմբերի 2022 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել նոյեմբերի 22-27-ն անցկացված Լեհաստանի բաց առաջնությունում: Մրցաշարին 8 երկրի 86 մարզիկ-մարզուհի է մասնակցել: Լեհաստանի բաց առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որն արդեն իսկ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում: Ատրճանակ մրցաձևի 10 մ վարժությունում Էլմիրան վաստակել է 578 միավոր և արժանացել ոսկե մեդալին: Ատրճանակ մրցաձևի տղամարդկանց պայքարում էլ Բենիկ Խլղաթյանը 580 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն ու արծաթե մեդալ նվաճել: Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը մասնակցել են նաև խառը մրցաձևին և միավորների 290+284 հանրագումարով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, հրացան ձևի մարզիկ Հրաչյա Բաբայանը հաջող մեկնարկ է գրանցել և երրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, սակայն վերջնարդյունքում դուրս է մնացել մեդալային պայքարից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |