ՊՆ ղեկավարն ու ԳՇ պետը հետևել են բնագծերում ամրաշինական, ինժեներական աշխատանքներին

ՊՆ ղեկավարն ու ԳՇ պետը հետևել են բնագծերում ամրաշինական, ինժեներական աշխատանքներին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։

Այնուհետև, նախարարը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։ Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով, պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։

Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---