ԲԴԽ անդամներն ու նախագահն ամեն ամիս հավելավճար կստանան

ԲԴԽ անդամներն ու նախագահն ամեն ամիս հավելավճար կստանան

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ամսական հավելյալ մոտ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահը` 665,000 դրամ կստանան։ Գործադիրը հավանություն է տվել Արդարադատության նախարարության նախագծին։

Որոշումն ընդունվել է այն հիմնավորմամբ, որ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի ստացածից: Իսկ Վճռաբեկ դատարանի դատավորներն ամեն ամիս իրենց դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելավճար են ստանում:

Բարձրագույն դատական խորհուրդը 10 անդամ ունի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---