ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին։ Այցը եռօրյա է և կտևի դեկտեմբերի 4-6-ը։

Պատվիրակության կազմում են նաև ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Մոսկվայում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---